Սա ուղղակի անբարոյականության գագաթնակետն է։Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե որքան աներես, անամոթ ու հաստակաշի եք դուք

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախկին իշխանությունների՝ վերջին շրջանի գործողություններում մի բան է թերևս անսահման ողորմելի․

Թավշյա հեղափոխությունը Սորոսի, Արևմուտքի հետ կապելու, այդ թեմայով ռուսական մամուլում բազում հոդվածներ պատվիրելուց, մոսկովյան հյուրանոցներում ֆորումներ անցկացնելուց հետո հիմա էլլ թեքվել են դեպի ժողովրդավարության օրրան Արևմուտք՝ ԱՄՆ ու ԵՄ ու խոսում են ժողովրդավարության մարտահրավերներից․․

Բացատրությունը մեկն է՝ Մոսկվայում, Թեհրանում նրանց արցունքներին չհավատացին, թե սորոսականները Հայաստանում վերցրել են իշխանությունը, հանձնելու են Արցախը, Հայաստանից հանելու են ռուսական ռազմաբազան, Հայաստանը հանելու են ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, Հայաստանը դարձնելու են Բոլթոնի հակաիրանական պլացդարմ, ու այժմ,

երբ Լավրովն ու Շոյգուն իրենց հաջորդող այցերով ռազմաքաղաքական ոլորտում Փաշինյանի կառավարությանը տվեցին նաև արտաքին լեգիտիմություն, Լազարևի ակումբը փլուզվեց, Վերնատուն էլ մեռավ դեռ չծնված․․․

Ու մնաց վերջին հույսը՝ Արևմուտքը, ում շահերին ծառայելու մեջ մեղադրում էին թե Փաշինյանին ու իր թիմին, թե նաև նրանց աջակցողներիս։

Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե որքան աներես, անամոթ ու հաստակաշի եք դուք, որ այդքանից հետո կարող եք գլուխներդ դեմ տալ Արևմուտքի դոշին ու սնքռնքալով լացել․․․ Սա ուղղակի անբարոյականության գագաթնակետն է։

Like this post? Please share to your friends: