Երևանի թիվ 116 դպրոցի բակում դասի ժամին կրակոցներ են հնչել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

 

«Դինգո» թիմի ֆեյսբուքյան էջը անանուն ստացված հաղորդագրություն էր տարածել և ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել կատարվածի վրա։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում էր. «Էջին ստացել ենք անանուն նամակ հետևյալ նկարներով և բովանդակությամբ:
Երեկ ցերեկը, դպրոցի ժամին, Արարատյան Մասիվում 116 դպրոցի 6-րդ դասարանի պատուհանի տակ Մետալիկ գույնի BMW մակնիշի մեքենայի միջից կրակել են դպրոցի մոտ քնած 2 շներին՝ միջինից փոքր չափսի մայր շանը և նրա ձագին: Որոշ ժամանակ անց դպրոցի պահակը և զինղեկը շան դիերը գցել են աղբամանի մեջ:

Մենք արդեն հաղորդում ենք գրել ոստիկանություն և մեր էջով էլ կոչ ենք անում արագ ընթացք տալ գործին, մասնավորապես միչև աղբի դատարկվելը, քանի դեռ դիերը այնտեղ են, որպեսզի հնարավոր լինի փամփուշտները առանձնացնել:

Խնդրում ենք տարածել և հնարավորինս հանրայնացնել ինֆորմացիան:

Հ.Գ. միջինից փոքր շանն ու նրա ձագին սպանելը մեքենայի միջից որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ինքնապաշտպանություն»:

ArmDaily.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Նոյեմբերի 13-ին ժամը 16.55-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 12-ին ժամը 11.30-ին Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» ավտոմեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շների:

ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի 33-ամյա բնակիչը, ով տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 22:00-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-8» տիպի հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր»:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento