Այսօր կառավարության դիմաց Անի Զախարյանը սկսել էր իր նախաձեռնությունը, որը վրդովեցրեց այդտեղ հավաքված կանանց։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, թե արտերկրից է եկել, այստեղ խնդիրներ ունի, բայց Նիկոլ Փաշինյանի կողքին է և չի ցանկանում, որ Անի Զախարյանը նման քայլեր անի։ «Մենք Փաշինյանի կողքին ենք»,- նշեց կինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նոր շարժում է սկսում, որը նպատակ ունի հասնել Սահմանադրական փոփոխությունների։
Նա ստորագրահավաք է իրականացնում վարչապետ նշանակվելու համար։ Նա պատրաստվում է հավաքել 1 միլիոն ստորագրություն, որն էլ, ըստ նրա՝ պայմաններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։
Տեսանյութը՝ ստորև
Video Player