Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին գտնվում է իր աշխատավայրում։ «Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանն ի պատասխան հարցին՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից ևս փորձեցինք պարզել՝ արդյոք ստացե՞լ են Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմումը, և եթե այո՝ այն ե՞րբ կստորագրվի նախագահի կողմից։


Նշենք, որ տեղեկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել չի ստացվում. վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրերին, ասաց, որ այդ ամենը անհեթեթ լուրեր են։
Աղբյուր՝ 168.am