«Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահն անազատության մեջ է»․ Սեյրան Օհանյան

«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ։

Կարելի է այդ ամենն իրականացնել, նաև թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ, առավել ևս, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել»:

Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, եթե նա լինի ազատության մեջ, ոչ մի բանի չի կարող խոչնդոտ լինել, հատկապես, որ նախաքննական մարմինը իր գործը կատարել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento