Սաղ սուտ է, վիճակը չի լավացել. ծանր մարմնական վնասվածքներ ստացած փոխգնդապետի հայր: Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դուրս է եկել կոմայից և բացել է աչքերը:
ArmDaily.am-ը փորձեց Մխիթարյանի առողջական վիճակի մասին տեղեկանալ Արա Մխիթարյանի հորից՝ Սամվել Մխիթարյանից, ով նշեց. «Սաղ սուտ է: Ինքը ռեֆլեքսորեն ուղղակի բացել է աչքերը, բայց վիճակը չի լավացել»:
Հարցին՝ բժիշկներն ինչպե՞ս են գնահատում վիճակը, հայրը պատասխանեց. «Չգիտեմ: Ժամանակը ցույց կտա: 15 օր, մի քանի ամիս, կամ տարի»: