Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։

Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։

Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»:

Հիշեցնենք, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել: Ծնողները կասկածներ ունեն, որ նորածնին գողացել են, վաճառել են, կամ էլ օրգաններն են վաճառել: