Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինն ու նրա հայկական արմատներով ամուսինը՝ Ջովան Յոսեֆը, սպասում են իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, գրում է Daily Mail-ը:
Այդ մասին փոփ երգիչը հայտարարել է «Human Rights Campaign»-ի շրջանակում կազմակերպված ընթրիքի ժամանակ:
«Ես շատ եմ սիրում իմ երեխաներին ու ցանկանում եմ մեծ ընտանիք ունենալ, ուստի ամուսնուս հետ որոշել ենք մեր ընտանիքը համալրել ևս մեկ երեխայով» ,-ասել է երգիչը:
Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինն ու Ջովան Յոսեֆը դաստիարակում են 11-ամյա երկվորյակներ Մատեոյին և Վալենտինոյին, և դստերը՝ Լուչիային: Վերջինիս լույս աշխարհ գալու մասին Ռիկին մեծ հուզմունքով և հիացմունքով հայտնել էր դեռ ամիսներ առաջ։
Բոլոր երեխաները ծնվել են փոխնակ մոր օգնությամբ: Զույգն ամուսնացել է 2018 թվականին: