
Անահիտ Մութաֆյան- ձգիր լեզվիդ սանձերը, դու իրավունք չունես հայ ժողովրդին տականք անվանելու: Այս հերոսական ժողովուրդը 90-ականների մութ ու ցուրտ օրերին, հաճախ եռացրած ջրին երկու հատիկ օգնության ուղարկած անհամ լոբի ու աղ էր գցում և որպես ճաշ մատուցում էր ընտանիքի անդամներին, որ տունը շեն երևար, բայց օգնում էր պատերազմը հաղթող զինվորին: Այս նվիրական ժողովուրդը երկրաշարժից հետո, օրերով պատսպարեց ու իր հարկի տակ ընդունեց անտուն ու փողոցում հայտնված մեր դժբախտ հայրենակիցներին: Այս փառապանծ ժողովուրդը Օպերայի հրապարակից ոտքով ԵՌԱԲԼՈՒՐ էր ճանապարհում իր հերոս զավակներին,
որպեսզի քո նմանները այսօր հարգեին իրենց հիշատակը:
/Արագածոտնի մարզ/ անցյալ դարի 20-ականներից նույն կարգավիճակն ունի…գնա ու տես, թե որքան ազնիվ ու բարի է այդ դժվարամատչելի լեռները բարձրացող
ժողովուրդը: Փակիր բերանդ աղջիկ, կամ գոնե խոսելուց առաջ սոդայաջուր օգտագործիր.. որ մաքրվի լեզուդ, Իսկ տականքներ, ցավոք սրտի ամեն տեղ կան, ափսոս քեզ, հայ ժողովուրդ, որ ծնածդ տականք է.. մեկ անգամ կարդա գոնե հորդ՝ թատերագետ, գրականագետ, նաև փայլուն հրապարակագիր Լևոն Մութաֆյանի հրապարակումները, տես թե ուր ես հասել այդ բարձունքից հեռու:
Նոյյան տապան – Հասարակություն