Կանգնած էի կանգառում և սպասում է ավտոբուսին, երբ ինձ մոտեցավ մի Գելենտվագեն, որը վարում էր կոստյումով տղամարդ։ Նա հետաքրքվեց, թե ինչպես կարելի է հասնել մոտակա փողոցներից մեկում գտնվող տունը՝ տալով ինձ հասցեն։
Ես հենց այնտեղ էի գնում, քանի որ տունս մոտիկ էր այդ տղամարդու նշած հասցեին։ Սկսեցի բացատրել նրան տեղը, սակայն նա ասաց․
«Նստիր գնանք, ճանապարհին ցույց կտաս»։
Մոտենում էինք արդեն տանը և ես տեսնում եմ, որ այնտեղ իմ նախկին ընկերուհին զբոսնում է իր նոր ընկերոջ հետ։ Բնականաբար, ցանկություն կար այդ պահին ունենալ լուրջ և վճռական տեսք։ Եվ ահա այդ պահին, երբ դուրս եկա մեքենայից, նա արագ պտտվեց իմ կողմը, վազեց ինձ մոտ և հարցրեց, թե որտեղից եմ գալիս, արդյո՞ք դա իմ մեքենան է։
Իսկ տղամարդը (մեքենայի տերը), ով դեռևս չէր հեռացել մեզանից, հասկանալով իրավիճակը, որ կարող է ինձ օգնել մոտեցավ և ասաց.
«Շեֆ, ի՞նչ անեմ, սպասե՞մ, թե դուք մենակ հետո կգնաք», և ինձ տվեց մեքենայի բանալիները։
Այդ պահին ես ուղղակի ապշել էի։ Նախկին ընկերուհիս արցունքներն աչքերին հեռացավ, իսկ նրա ընկերը վազեց նրա ետևից։
Այս իրավիճակը շնորհիվ մի բարի մարդու, ուղղակի փոխեց իմ մտածելակերպը շահամոլ մարդկանց մասին։