Եթե սեղանին այս ջեռեփուկն է, հյուրերն ուրիշ ոչինչի ուշադրություն չեն դարձնի

Ցանկացած ջեռեփուկ սեղանին տոնական տրամադրություն է տալիս, որքան էլ որ դրա համար անհրաժեշտ մթերքները մատչելի ու ամենօրյա լինեն: Այս մեկն էլ բացառություն չէ, եթե ուզում եք բոլորին համեղ ուտելիքով պատվել, ապա փորձեք սա:

Բաղադրիչներ

  • 6 հատ կարտոֆիլ, 400 գրամ աղացած խոզի միս
  • 100-150 գր. սունկ, 1 գլուխ սոխ, 1 բաժակ թթվասեր
  • ձու, 2 պճեղ սխտոր, աղ, պղպեղ, բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, և բարակ շերտերով կտրատել: Սոխը կտրատել կիսաօղակներով: Սունկը կտրել խորանարդիկներով, խառնել աղացած մսի հետ, աղ, պղպեղ անել:

Թթվասերին ավելացնել ճզմած սխտորը, հում ձուն, մի քիչ աղ և պղպեղ և լավ խառնել:

Ջեռոցի տապակը ձեթով պատել, վրան լցնել կարտոֆիլի կեսը, մի քիչ աղ ու պղպեղ անել, վրան լցնել սոխը, դրա վրա տեղավորել մսի ու սունկի խառնուրդը: Մսի վրա լցնել քերած պանիր: Սրա վրա շարել կարտոֆիլի մնացած մասը, էլի աղ ու պղպեղ անել:

Այս ամբողջի վրա լցնել թթվասերային խառնուրդը որ նախօրոք պատրաստել էիք: Դնել ջեռոցը 180-200 աստիճանի տակ 40-60 րոպե: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ հանեք, վրան լցրեք քերած պանրի մնացծ մասը, նորից դրեք, որ հալվի ու վերջնական պատրաստ լինի:

Վերջ, պատրաստ է: Բարի ախորժակ

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Lascia un commento