Սա կիևյան կոտլետների օրիգինալ բաղադրատոմսն է: Որքան էլ որ զարմանալի է, շատ հեշտ է պատրաստելը: Իսկ ամենակարևորն այն է, որ կոտլետները դուր կգան ընտանիքի անդամներին:
Բաղադրիչներ
- 4 հատ հավի ֆիլե
- 2 հատ ձու
- 100գ կարագ
- 400գ ձեթ
- պաքսիմատ
- 1 կապ կանաչի
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակ
Մանր կտրատել կանաչին և խառնել կարագի հետ: Կարագը փաթաթել սննդային տոպրակով և դնել սառցարանը՝ 20-30 րոպեով:
Հավի ֆիլեն զգուշորեն բացել դանակով, որպիսի ուղղանկյուն ստացվի և թեթև տափակեցնել: Մի կողմում դնել սառեցրած կարագի կտորներ:
Ֆիլեն փաթաթել՝ կարագը թողնելով ներսում:
Հարել ձուն, ավելացնել աղ, կոտլետները թաթախել ձվի մեջ:
Հետո իջեցնել պաքսիմատի մեջ: Երկու անգամ կրկնել նույն գործընթացը:
Խորը թավայի մեջ լավ տաքացնել ձեթը և տապակել կոտլետները՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով: Տապակեք այքնան ժամանակ, մինչև կոտլետները բոլոր կողմերից կկարմրեն:
Ձեթն առնվազն կիսով չափ պիտի ծածկի կոտլետները:
Պատրաստի ուտեստը զարդարեք կանաչիով:
Բարի ախորժակ: