Ուզում եմ մի հարց տալ․ Էդուարդ Շարմազանովն իր այդ քառակուսի գլխով ինչպե՞ս է տարիներ շարունակ ԱԺ փոխնախագահ և մի ամբողջ կուսակցության մամուլի խոսնակ եղել . Կարպիս փաշոյան

Ուզում եմ մի հարց տալ․ Էդուարդ Շարմազանովն իր այդ քառակուսի գլխով ինչպե՞ս է տարիներ շարունակ ԱԺ փոխնախագահ և մի ամբողջ կուսակցության մամուլի խոսնակ եղել . Կարպիս փաշոյան

 

Ինչո՞ւ եմ այսպիսի հարց տալիս, քանի որ պարոն Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին քննադատում է այն բանի մեջ, որ Բակո Սահակյանն այսօր չէր մասնակցում Վիեննայի բանակցություններին։ Չէ՞ որ Փաշինյանն այդպիսի հարց է բարձրացրել, ինչո՞ւ իր խոստումը կյանքի չի կոչում։

Ի՞նչ է սա, մանկապարտեզ, թե՞ միտումնավոր մանիպուլյացիա, այն էլ՝ կիսագրագետ ու ստոր մանիպուլյացիա։ Չէ իսկապես լուրջ եմ ասում, այս հարցի շուրջ վարչապետին կարող է քննադատել միայն Ղարաբաղյան հակամարտությունից անտեղյակ, ռազմահայրենասեր ֆեյսբուքյան ֆիդային, բայց ոչ երբեք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Եթե այդքան հեշտ է Արցախին բանակցությունների սեղան տանել-բերելը, ապա ինչի՞ ժամանակին դա կյանքի չէր կոչվում Սերժ Սարգսյանի կողմից։ Չէ՞ր ուզում, իհարկե ուզում էր, բայց չէր կարող, որովհետև այդպիսի հարց օրակարգում չկար ու թույլ էլ չէին տալիս, որ լիներ:

 

Ընկերներ, երբ վարչապետն ու արտգործ նախարարը խոսում են Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, դրանից պետք չի ենթադրել, թե հենց վաղը Բակո Սահակյանը գնալու է ու միանա Փաշինյանին ու Ալիևին։ Դա բարդ գործընթաց է, որը կարող է կյանքի կոչվել մեկ, երկու կամ էլ նույնիսկ հինգ տարի հետո։ Առանց այն էլ նախատեսված է, որ ինչ-որ փուլում Արցախը անպայման միանալու է բանակցություններին։

Մի արեք այսպիսի ցածր մանիպուլյացիաներ։ Բանակցություններից Արցախի դուրս մղվելը Քոչարյանի պարտությունը չէր, այլ՝ Հայաստանի։ Ներկայումս Ստեփանակերտի բանակցություններին չմասնակցելը Փաշինյանի թուլությունը չէ, այլ՝ Երևանի։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento