Բանգլադեշցի 20-ամյա Արիֆա Սուլթանան երկվորյակներ է ունեցել՝ իր առաջնեկի ծնվելուց 26 օր անց: Փետրվարի կեսին նա իրենց մարզի ծննդատանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել անհաս տղա երեխայի, սակայն 26 օր անց նրան որովայնի շրջանի սուր ցավերով մեկ այլ հիվանդանոց են տեղափոխել: Այս անգամ նրան ուլտրաձայնային հետազոտության են ենթարկել ու պարզել, որ կինը հղի է երկվորյակներով և ուր որ է կծննդաբերի: Նրան շտապ կեսարյան հատում են արել, ու ծնվել են նրա երկվորյակները՝ տղա և աղջիկ:
Բժիշկը պատմել է, որ Սուլթանան ու իր ամուսինն աղքատ կյանքով են ապրում: Կինը նախկինում երբեք ուլտրաձայնային հետազոտության չէր ենթարկվել, դրա համար էլ չէր հայտնաբերվել, որ նրա մոտ առկա է զույգ արգանդ, որոնք միաժամանակ բեղմնավորվել են:
4 օր հիվանդանոցում մնալուց հետո Սուլթանան ու իր 3 երեխաները դուրս են գրվել: Նա ասել է, որ չնայած իրենց աղքատ վիճակին, իրենք անչափ երջանիկ են, որ աստված իրենց առողջ երեխաներ է պարգևել: