ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է հումորիստ Զիրոյանը:
-Եվ այսպես Զիրոյան, սկսեցինք,
ի՞նչ անել, եթե մեքենայի շարժիչից յուղ է կաթում:
-Բացել կապոտը, հասկանալ որտեղից է կաթում, դեմն արագ առնել:
-Քանի՞ րոպեում կարող եք Ձեզ նոր վերնաշապիկ ընտրել:
-2 րոպեում:
–Քանի՞ անգամ եք Ձեր ընկերներից որևէ մեկին օգնելու համար նրա սիրած աղջկա տուն ծաղիկներ տարել որպես առաքիչ:
-Թիվ չեմ կարող ասել, շատ են եղել:
–Ի՞նչ կանեիք, եթե Դուք լինեք վարչապետ:
–Լիքը լավ բան, չնայած չեմ կարող հիմա կոնկրետ բաներ ասել, մարդ ես կարող ա անցնեմ պաշտոնի, չկարողնամ էդ լավ բաները անել:
– Ձեր հասցեին որևէ հաճոյախոսություն, որ արել են աղջիկներն ու կհիշեք:
-Լավին լավով պատասխանում եմ.. ասում են՝ լաաավն ես)))))
-Ուշադրությունից կաշկանդվում եք, թե՞ դուր է գալիս:
-Կաշկանդվում եմ երբեմն:
-Ո՞ր նախարարությունը կղեկավարեիք:
-Ֆինանսներինը:
–Քանի մետր բարձրությունից կնետեք նրան, ով կհամարձակվի խառնել Ձեր մազերը:
-Չկա տենց բարձրություն)))
–Ո՞վ էր Մենուայի որդին:
-Արգիշտին:
–Ո՞վ է հումորի պապան:
–Ըստ իս՝ Հայաստանում հումորը դեռ պապա չունի:
–Ի՞նչ է սպասվում, եթե հանդիպել եք Դուք, Գոռը, Գրիգը:
-Ուրախ տրամադրություն և լավ ժամանց:
-Օրվա ընթացքում ամենաշատը որքա՞ն գումարկարելի է ծախսել:
-10-ից 15 հազար դրամ:
-Ի՞նչ անել, եթե բլոտի խաղընկերը 4 տուզ ունենալու դեպքում ոչինչ չի խոսում:
-Բլոտ խաղալ չգիտեմ, խաղաքարտերով խաղերից միայն դուռակ խաղալ գիտեմ)))
–Կնոջ տգեղը լինու՞մ է:
-Իհարկե ոչ:
-3 պատճառ, որ արժե դիտել Women’s club:
-Լավ արտադրանք, հաճելի ժամանցային ծրագիր ու հումոր:
-Ո՞ր դեպքում եք թողնում, որ հաշիվը կինը փակի:
-Ոչ մի դեպքում:
–Առօրյայում խորոված անողների՞, թե՞ անողներին նայողների շարքերում եք:
-Համ անող, համ չանող, համ նայող)))
–Ի՞նչ ասենք «մամայ արև» երդվող աղջիկներին:
-Սովորեցնեք, որ չերդվեն էլի))
–Ի՞նչ կարելի է անել տեցի կռուգում:
–Առավելագույնը՝ զրույց: