Իսկ դուք երբևէ մտածել էի՞ք, թե ինչո՞ւ են մարդկանց հուղարկավորում հենց 2 մետր խորությամբ և որտեղի՞ց է եկել այդ ավանդույթը:
Orer.am-ի տեղեկությունների համաձայն այս ավանդույթը գալիս է Անգլիայից՝ 1655 թ-ից: Այդ թվականներին Անգլիայում տարածված էր ժանտախտ հիվանդությունը և մարդիկ չէին կարողանում ոչ մի կերպ կանխարգելել այն:
Այլ ելք չգտնելով և կարծելով, որ հիվանդությունը տարածվում է մահացած մարմիններից՝ Լոնդոնի քաղաքապետը հրամայեց մարդկանց հուղարկավորել 2 մետր խորությամբ փոսի մեջ: Իհարկե բնակիչները չէին կարծում, որ դա կօգնի համաճարակի տարածման դեմ պայքարին, սակայն սկսեցին այդպես վարվել:
Այդ ժամանակներից մինչ օրս մահացածի մարմինը հուղարկավորում են հենց 2 մետր խորությամբ փոսում: