Ես երտասարդ աղջիկ եմ, ապրում եմ մենակ իմ շան հետ փոքրիկ բնակարանում, աշխատում եմ մինչ ուշ գիշեր: Վերջերս կորցրել եի տան բանալին և կանգնած լալիս էի շենքի մուտքի մոտ: Հանկարծ ինձ մոտեցավ մի մուրացկան և սկսեց հարցեր տալ թե ի՞նչ է պատահել:Ես բացատրեցի իրավիճակը, և նա սկսեց փնտել իմ բանալիները: Ամբողջ 3 ժամ մենք քայլեցինք մուտքից մետրո տանող ճանապարհով և վերջապես գտանք իմ բանալիները:
Շնորհակալություն հայտնելով անծանոթ մուրացկանին ես այնուամենայնիվ որոշեցի հարցնել ՝ թե ինչու է նա փողոցում ապրում:Տղամարդը պատմեց որ մեկ տարի առաջ նաեկել է այստեղ աշխատելու և գնացքի մեջ գողացել են նրա պայուսակը ,որի մեջ եղել են նրա փաստաթղթերը և գումար:Իսկ հարազատները ապրում են այլ երկրում և նա առանց անձնագրի չի կարողանում վերադառնալ իր տուն:Շեշտեց նաև որ աշխատանքի նույնպես չեն վերցրել և իրեն մնում էր միայն մուրացկանություն անել:
Ես խղճացի այդ տղամարդուն, և որոշեցի օգնել նրան: ՄԻ խոսքով բերեցի իմ տուն , կերակրեցի, լոգանք ընդունեց :Գտա նախկին ընկերոջս իրերից և տվեցի նրան: Այդ բոլոր գործողություններից հետո նա դարձավ շատ համակրելի : Նա շնորհակալություն հայտնեց ինձ ամեն ինչի համար և պատրաստվեց որ դուրս գա:Բայց ես ամեն դեպքում որոշել էի օգնել նրան վերադառնալ նորմալ կյանքի, և առաջարկեցի նրան մնալ :
Ծանոներիս միջոցով աշխատանք գտա նրա համար:Նաև մի քանի ամիս պետք եկավ նրա անձնագրի վերականգնման համար:Այդ ամբողջ ընթացքում նա ապրում էր իմ տանը, օգնում էր նային գործերում, գումար էր բերում, անգամ անակնկալներ էր պատրաստում իմ համար:
Նա նաև շատ ուշադիր էր, միշտ հետաքրքրվում էր թե ինչպես է ինքնազգացողությունս :Շուտով ինձ մատանի նվիրեց և առաջարկեց ամուսնանալ իր հետ: և ես համաձայնվեցի:
Իմ կյանքում առաջին անգամ էի հանդիպում այդքան ուշադիր մարդու: Մենք ամուսնացանք: Նա սկսեց շատ լավ վաստակել և մեկ տարի հետո գնեց իր իսկ բնակարանը:
Հիմա երեխա եմ սպասում սիրածս տղամարդուց և բնավ չեմ զղջում, որ ամուսնացել եմ մուրացկանի հետ : Նա ինձ համար դարձավ ամենամոտ և հարազատ մարդը, ով պատրաստ էր ամեն ինչի հանուն ինձ: