Բաղադրամասեր
- 1.7 կգ բրձին
- 800 գ խնձոր,
- 800 գ սերկևիլ,
- 300 գ հալած յուղ,
- 200 գ չամիչ,
- 100 գ նուշ,
- 100 գ ծիրանաչիր,
- 100 գ սալորաչիր,
- ձևավորման համար 3 – 4 հատ թարմ խնձոր,
- 50 – 100 գ սպիրտ:
Պատրաստման եղանակը. Պատրաստել քամովի փլավ։
Պատրաստի փլավը լցնել ձվաձև սկուտեղը և բլրի ձև տալ: Փլավի շուրջը շարքով դասավորել խորոված միաչափ խնձորներ և սերկևիլներ, այդ մրգերի միջև դնել երեք թարմ խնձոր, որոնց մեջ փոքր փոսեր կտրել:
Բլրի հիմքից մինչև կեսը փլավի վրա շարել յուղով տապակած չամիչ, դեղին սալորաչիր, ծիրանաչիր, ինչպես և մաքրած նուշ։ Թարմ խնձորների փոսերի մեջ լցնել սպիրտ։
Արմենիա փլավը մատուցելիս սենյակի լույսը մարել և վառել խնձորների փոսերում եղող սպիրտը. գրում է xohanoc.am-ը: