«97 տարի առաջ բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին նախադեպը չունեցող մի ոճրագործություն». Աղվան Պապյան

«97 տարի առաջ բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին նախադեպը չունեցող մի ոճրագործություն». Աղվան Պապյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Աղվան Պապյանը ֆեյսբույան իր էջում գրել է. «Հիշատակի օր է այսօր:
97 տարի առաջ` 1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը ռուս բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ոճրագործություն` թուրք մսագործի ձեռքով կացնահարելով հայազգի երևելի մտավորականներին ու զինվորական գործիչներին (թվով 21 հոգի) որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին: Նախորդ գիշեր` փետրվարի 16-ին բոլշևիկները գնդակահարել էին ևս 50 հոգու և լցրել բանտի ներսում նախապես փորված հորերի մեջ: Եվ որպեսզի մերձակայքում ապրող բնակիչները չիմանան կատարվող սպանդի մասին, նրանք բանտի փողոցում մեքենաներ են կանգնեցրել` նրանց անդադար աղմուկի ու ազդանշանների ժխորի մեջ խեղդելու համար հրացանների համազարկերի ձայնն ու բանտարկյալների աղաղակները:
Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը, որին ժողովուրդը Վանի, Ասկերանի դյուցազն էր անվանում, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լևոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ և Մուրադ Հարությունյանները և ուրիշներ…Նրանք սպանվեցին առանց հանցանք գործելու, լոկ այն պատճառով, որ բոլշևիկները նրանց մեջ “վտանգ” էին տեսնում:
Այո’, իհարկե “վտանգավոր” էին ՆՐԱՆՔ, որովհետև չէին ուզում իրենց երկիրը նորից ստրկացված տեսնել և այնքա~ն դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, որն ընդամենը 2,5 տարեկան մանուկ էր, դնել բոլշևիզմի սապոգի տակ:
ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՆՐԱՆՑ:
Լուսանկարը վերցված է Սիմոն Վրացյանի գրքից:
Նկարում` վերևի շարքում ձախից 2-րդը Խմբապետ Համազասպն է, 3-րդը գնդ. Նիկոլայ Ղորղանյանը»:

:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento