Առաջարկում եմ ամուսնուս ընդմիշտ պահես քեզ․ եթե որոշես ընդունել այդ պարգևը, ապա պիտի ուշադրություն դարձնես հետևյալ կանոններին

Առաջարկում եմ ամուսնուս ընդմիշտ պահես քեզ․ եթե որոշես ընդունել այդ պարգևը, ապա պիտի ուշադրություն դարձնես հետևյալ կանոններին

 

Կյանքում գոնե մեկ անգամ դավաճանության հետ բախված մարդիկ շատ լավ կհասկանան հերոսուհու զգացմունքները: Նրա ամուսնու արարքը լիովին փոխել է կնոջ և երեխաների կյանքը:

Մելանի անունով կինը սոցցանցում ուղերձ էր հղել իր ամուսնու սիրուհուն: Այն կարող է կոպիտ թվալ, բայց արդյո՞ք Մելանիին կարելի է դատապարտել այդպիսի զգացմունքների համար:

 

“Շնորհակալ եմ, Ջենիֆեր: Շնորհակալ եմ, որ ամուսնուս կրծքավանդակին քո կծելու հետքերն ես թողել:

Իսկապես շնորհակալ եմ: Դու նույնիսկ չես պատկերացնում, թե ինձ ու երեխաներիս ինչ սարսափից ես ազատել: Որպիսի շնորհակալությունս հայտնեմ քեզ, առաջարկում եմ ամուսնուս ընդմիշտ պահես քեզ: Եթե որոշես ընդունել այդ պարգևը, ապա պիտի ուշադրություն դարձնես հետևյալ կանոններին.

 

Դու ստիպված կլինես ֆինանսապես պահովել նրան:

Մենք երկու երեխա ունենք, հետևաբար նրա աշխատավարձի մեծ մասը նա ալիմենտներ է վճարելու: Նաև ես 11 տարի շարունակ ամուսնուս խնդրանքով տնային տնտեսուհի եմ եղել, այնպես որ նա ինձ էլ է ալիմենտ վճարելու: Մոռացիր նրա գումարների մասին, սիրելիս…քանի որ դրանք իմն են:

Դու ստիպված կլինես նրա համար նոր հագուստ գնել:

Գիտես, այսօր, երբ նա դուրս եկավ լոգարանից և ես տեսա այդ հետքերը, նրա հագուստը կախարդական կերպով անհետացավ: Կարող ես նրա համար ցանկացած հագուստ գնել, թեկուզ փոքրիկ գեղեցիկ զգեստ:

Կարող ես մոռանալ նրա մասին հանգստյան օրերին:

Այդ ժամանակը նա երեխաների հետ է անցկացնելու: Քանի որ նա հայտնել է, որ դու ուղղակի հիմար հարբած տականք ես, այդ իսկ պատճառով երեխաներիս թույլ չեմ տա գալ քեզ մոտ: Հանուն նրանց անվտանգության:

Դու նրան ինձ չես վերադարձնի: Ես ետ չեմ ընդունի:

Ես նրա համար լավ կին էի, նրա բախտը բերել էր այդ առումով: Մի զարմացիր, բայց դու չես կարող ինձնից լավը լինել, և երբ նա գիտակցի դա, դու կդժբախտանաս:

Նա ամեն ինչում քեզ կմեղադրի:

 

Արցունքներն աչքերին նա ասում էր, որ դու հատուկ ես կծել, որ ես տեսնեմ հետքերը: Չգիտեմ, դա ճիշտ է թե ոչ, ես թքած ունեմ, եթե անկեղծ: Բայց եթե ինչ, քո ցանկությունը կատարվել է:

Իսկ այս կետն ավելի շատ ոչ թե կանոն է, այլ ընկերական նախազգուշացում:

Ես որքան հնարավոր է կվատաբանեմ քեզ՝ նրա ներկայությամբ, որպիսի բարկանաս: Դա կլինի իմ հոբբին. նեղացնել քեզ և ամուսնուս, ինչպես դուք նեղացրեցիք ինձ և երեխաներիս:

Շնորհակալ եմ, Ջենիֆեր: Դու ինձ ցույց տվեցիր, որ ամուսնության 11 տարին և երկու երեխաները ոչ մի կերպ չեն կարող գոյություն ունենալ քեզ հետ զուգահեռ: Ես ծափահարում եմ քեզ, նրան, ով խորամանկաբար գրավեց ամուսնուս: Նա լիովին քոնն է:”

Like this post? Please share to your friends:
Lascia un commento