ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ հայտարարելով, որ ինքը հավատում է՝ Մանվել Գրիգորյանը մեղավոր չէ: Շարմազանովն ասաց, որ այցելել է Մանվել Գրիգորյանին, նա ասել է, որ կապ չունի իր առանձնատանը հայտնաբերված բանակին հասցեագրված մթերքի հետ:
Շարմազանով ասաց, որ մինչև չլինի դատավաճիռ, մարդուն չպետք է մեղադրել: “Վաչապետը որ իրավունքով է նախքան ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ”,- նշեց նա: