Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը` Արտակ Սարգսյանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 7–ամյակը։ Անահիտը Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես են տոնել օրն ու որքան է հուզվել ամուսնու անակնկալից։
Դերասանուհին, որպես կանոն, տոներին անակնկալներով է ողողում ընտանիքի բոլոր անդամներին, այս անգամ, սակայն նրա անակնկալը փոքր–ինչ ուշացել է։ Փոխարենն առաջինն ամուսինն է անակնկալ մատուցել իրեն, ինչից դերասանուհին հուզվել է։
8 ամսական Մհերը դեռ չի հասկանում` ինչ տոն է իրենց ընտանիքում, մյուս երեխաները`17–ամյա Լաուրան, 15–ամյա Աննան և 6–ամյա Հայկը առավոտյան են շնորհավորել զույգին. «Առավոտյան երեխաներն իրենց պաչիկներով ու մաղթանքներով լցրեցին օրս»։
Արդեն երեկոյան Անահիտն ու Արտակն իրենց հարսանիքի կնքահոր նախաձեռնությամբ գնացել են ռեստորան և օրը տոնել մտերիմ մարդկանց շրջանակում։ Անահիտը ևս անակնակալ էր պատրաստել ամուսնու համար, ակայն այն փոքր–ինչ ուշանում է։ Դերասաուհին ամուսնու համար երգ է գրել, որն ինքն էլ կատարում է, սակայն հոլովակի նկարահանման աշխատանքները ձգձգվել են, Անահիտն այն կմատուցի ավելի ուշ։
7 տարվա համատեղ կյանքը դերասանուհու համար երջանկության տարիներ են, սակայն ամուսնական կյանքն իր հետ որոշակի բարդություններ էլ է բերում։ Անահիտն այս ընթացքում մեծացավ ու կոփվեց `որպես կին ու մայրիկ։
«Ամուսնությունից հետո ամենամեծ փոփոխությունն աղջկական վիճակից մայրիկի կարգավիճակի անցնելն էր։ Մայր լինելն ամենաբարդ մասնագիտությունն է։ Չէ՞ որ դու արդեն օրինակ ես։ 4 բալիկ նայում են քո արարքներին։ Պետք է հնարավորինս չսխալվես։ Իմ կարծիքով` խորհրդատու լինելուց բացի դաստիարակության ամենաճիշտ ձևը լավ օրինակ լինելն է,– նկատեց դերասանուհին ու խոստովանեց, որ լինում են բարդ փուլեր, բայց դրանք արագ էլ հաղթահարվում են։ –Լինում են պահեր, երբ մտածում ես, որ հոգնածությունդ հասել է իր գագաթնակետին։ Հետո լսում եմ 8 ամսական Մհերիս ծիծաղն ու նորից վերալիցքավորվում»։
Անահիտի խոսքով` չեն կարող ընտանիքում բարդություններ չլինել, հատկապես, եթե 4 երեխա ունեն։ Այնուամենայնիվ, ըստ նրա, հիմա ամեն բան ավելի հեշտ է. «Աղջիկներս մեծացել են, դեռահասության շրջանի խնդիրները, կարծես, հետևում են։ Շատ են հասունացել։ Հիմա արդեն քաղում եմ ցանածիս պտուղները»։
https://life.tert.am/am/news/2019/02/07/anahit/55549