Լարիսան ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք. Սարգսյանն էլ պատասխանեց՝ արդեն ուշ է

Երեկ տեղեկացրել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ: ՀՔԾ-ից այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չեն տալիս:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Похожее изображение
«Ես չգիտեմ, թե ի՞նչ է Սերժ Սարգսյանը պատմել ՀՔԾ-ում: Բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչ է ինքը մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսով ասել «Ժառանգության» պատգամավորներից մեկին: Չեմ պատմի այդ խոսակցության մանրամասները, բայց ասեմ, որ Սերժ Սարգսյանը հնար չունի ՀՔԾ-ում ասելու, որ տեղյակ չի եղել, կամ որ հաջորդ օրն է տեղեկացել տեղի ունեցողի մասին: Ըստ էության, ինքը տեղյակ էր անգամ այն դեպքերից, որոնք դեռ պիտի կատարվեին»:
Ընթերցողին հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ, Մարտի 1-ի վերաբերյալ լսումների ժամանակ, այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսպիսի հայտարարություն էր արել ԱԺ նիստերի դահլիճում.
«Որպես մարտի 1-ի դեպքերի ականատես, ասում եմ՝ երեկոյան ԱԺ-ում, երբ արդեն հավաքում էին պատգամավորներին ու մենք ստույգ գիտեինք, որ զորքը մտնում է Երևան, մինչև նիստը սկսելը, մեր տիկին Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս չշտապել, թողեք լույսը բացվի, ԱԺ-ն նոր պիտի ընդունի ի գիտություն արտակարգ դրության մասին հայտարարությունը: Լարիսան շարունակեց, ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք: Եվ ինչ պատասխանեց Սարգսյանն, ասաց՝ արդեն ուշ է»,- նշել էր Բախշյանը:
https://hayacq.com/39883—.html
Like this post? Please share to your friends:
Lascia un commento