Մեր աշխատակցուհին դուրս եկավ տնօրենի սենյակից շփոթված, կարմրած աչքերով. տնօրենից ամեն ինչ սպասելի էր, բայց նմա՞ն բան… բոլորս շոկի մեջ էինք

Ես շուրջ 5 տարի է աշխատում եմ  խոշոր ընկերությունում: Այդ ընկերությունում աշխատում է շուրջ

առնչություն ունենալ նրա հետ: Նրա դեմքին այսքան ժամանակ ժպիտ չենք տեսել նույնիսկ տոն օրերին:  Ես և ինձ նման շատերը, եթե կարողանայինք աշխատանք գտնել, սիրով դուրս կգայինք այդ ընկերությունից:

Մի անգամ  նա շտապ իր մոտ կանչեց  մեր աշխատողներից մեկին՝ Աննային:  Մենք խիստ անհանգստացանք, որովհետև  տնօերնի կաբինետ մտնողը, այնտեղից դուրս է գալիս  խիստ նկատողություն ստացած և շատ անտրամադիր: Կես ժամ բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կասի Աննան  դուրս գալուց հետո:

Մենք նրան առանձնահատուկ ձևով էինք վերաբերվում, նրա տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել,  տղայի  բուժման համար անհրաժեշտ էր մեկնել Գերմանիա,  սակայն Աննան չուներ այդ բուժման գումարը: Նա վաճառքի էր դրել իր բնակարանը, լավ իմանալով որ տղայի հետ փողոցում էր հայտնվելու:

Աննան տնօերնի կաբինետից դուրս եկավ դողացող ձեռքերով և արցունքներով ողողված դեմքով, ձեռքին ինչ որ թղթեր կային, մենք մտածեցիինք, որ  նրան հավանաբար հեռացրել է աշխատանքից: Երբ նրան հանգստացրինք, նա ասաց, որ տնօրենը վճարել է Գերմանիայում բուժման վճարը: Մեր բերանը զարմանքից բաց մնաց:

Մենք ավելի ուշ իմացանք, որ մեր տնօրենի որդին մահացել էր քաղցկեղից և այդ ժամանակ նրա կողքին ոչ ոք չի եղել, որ նրան  օգնի:

Այդ օրվանից սկսած մենք պաշտում ենք մեր տնօրենին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Like this post? Please share to your friends:
Lascia un commento