Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս. Ֆելիքս Ցոլակյան

Նախագահականում կառավարության անդամների երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ասաց, որ համաձայն է՝ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

«Օրինակ, մեր հիմնարկում ծրագրավորողներ են պետք, բայց մեր հիմնարկում մենք չենք կարող տալ իրեն այն ռոճիկը, որը նա կարող է ստանալ մասնավոր գործունեություն ծավալելիս։ Բնական է, նա չի ցանկանա գալ, աշխատել մեր մոտ եւ դրանից աշխատանքի որակը կընկնի»,- ասաց նախարարը:

«Քննադատությունը քաղաքական պայքար է, լինի ՀՀԿ–ի կողմից, թե մեկ այլ կուսակցության կողմից»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով ՀՀԿ–ականների այն քննադատության մասին, թե շուտով մարդիկ սառնարաններում միայն «դուխով» գրությամբ գլխարկներ են գտնելու։

Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը քննադատություններին միայն գործով պետք է պատասխանի. «Այդ քննադատությունը միշտ էլ լինելու է, թող քննադատեն, ի՞նչ է եղել, դրան իշխանությունը պատասխանելու մի բան ունի՝ աշխատանքով ապացուցել, որ դա սուտ է»։

Դիտարկմանը, որ աղքատությունը երկրում չի կրճատվել, ԱԻ նախարարը հավաստիացրեց՝ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել: «Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս: Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի» ,–եզրափակեց նա։

http://asekose.am/hy_AM/news/8/275770-mi-joxovrdakan-xosq-ka-axqate-orqan-el-harstana—vrayic-axqati-hot-e-galis-feliqs-colakyan.html

Like this post? Please share to your friends:
Lascia un commento