Հունվարի 27-ին՝ ժամը 5.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել Մարտուն Ա.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն չեն ընդունում:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտուն Ա.-ն հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ թքել է նրանց վրա, բռնություն գործադրել, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել է բուժհաստատության բնականոն աշխատանքը:
http://armday.am/post/74486/brno-tjo-n-e-gortsadrel-bo-zhashkhatoghi-nkatmamb-tqel-vran-o-hajhojel