Լուլուի «տարօրինակ» հարցը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում

Ինչպես արդեն հայտնի է,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը․․․

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի, ինչպես ինքը նշեց՝ «դժվար» հարցը՝ ուղղված Նաիրա Զոհրաբյանին, առնչվում էր սեռական փոքրամասնությունների իրավունքին. «Ձեր ուշադրությունը կենտրոնանալո՞ւ է նաև այդ թիրախային խմբի վրա»․․․

Լուսինե Բադալյանն իր խոսքում մասնավորապես ասեց հետևյալը՝

«Դուք նաև խոսեցիք եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու և եվրոպական արժեքների թյուրըմբռնման մասին․․․

Ձեր նախորդ խոսքից, ես հասկացա, որ նախկինում հանձնաժողովը հիմնականում զբաղվել է՝ իր աշխատանքները կենտրոնացնելով կալանավայրերում, հոգեբուժարաններում և մանկատներում գտնվող մարդկանց իրավունքների համար․․․

Դուք խոսեցիք նաև ազգային մենթալիտետի և եվրոպական ստանդարտների և ստերեոտիպներ կոտրելու մասին․․․

Հիմա այս ամենի ընդհանուր կոնտեքստում, ուզում եմ նաև էստեղ ավելացնել․ (որքանել, որ ուզենանք խուսափել), բայց սեռական փոքրամասնություններ ևս ապրում են Հայաստանի Հանրապետությունում, և նրանք էլ հավասարապես ունեն այդ իրավունքերից օգտվելու անհրաժեշտություն․․․

Այս հարցով Ձեր ուշադրությունը կենտրոնանալու է արդյոք, նաև այդ թիրախային  խմբի վրա․․․»

Լուսինեի այս անհանգստությունը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Ոմանք ողջունեցին նորաթուխ պատգամավորին այս հարցադրման համար, իսկ շատերն էլ մեծ հիասթափություն ապրեցին․․․

Հիասթափությունը, հիմնականում կապված էր նրա հետ, որ շատերի համար Լուսինե Բադալյանը մշտապես ազգային, մշակութային խնդիրներ առաջ քաշողի, ազգապահպան խնդիրերով անհանգստացողից, վերածվեց ԼԳԲՏ-ի հարցերով մտահոգվի․․․

Շատերն էլ գրեցին, որ Լուսինեն՝ ժողովրդի կողմից պատգամավորի աթոռ ստանալով, փոխարեն զբաղվի ազգանպաստ գործերով, բարձրացնի, հայրենասիրական, ազգային և այլ կարևոր խնդիրներ մասին հարցեր,

իր պարտքը համարեց, այդ կարևոր ամբիոնից խոսել «Հայաստանի Հանրապետության ամենակարևոր խնդրի»՝ սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանության մասին․․․

Մեկնաբանություններն ու կարծիքները շատ էին ու տարբեր։ Գովեստի խոսքերի հետ մեկտեղ հնչեցին նաև սուր քննադատություններ․․․

Ֆեյսբուք օգտատերերից մի աղջիկ, Բադալյանի այդ հարցադրման տեսանյութի տակ գրել էր, որ ժամանակին Լուլուն իր համար իսկական հայ կնոջ տիպար էր,

բայց պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ, և որ եթե այսպես շարունակվի, Լուսինեն գուցե ստիպված լինի՝ վաղն իր որդիների համար ոչ թե հարս  տուն բերի, այլ փեսա․․․․

Աղբյուր՝ https://newstime.am

Like this post? Please share to your friends:
Lascia un commento