SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, արտակաւրգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ավան հոգեկան առողջության կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները փչացրել են գույքը, հայհոյանքներ հնչեցրել, հարվածել սանիտարին և հրաժարվում են դուրս գալ շենքից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով առողջության կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Աճառյան 1-ին նրբանցքի 21 շենքում գործող Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկներ, Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ռազմիկ Թորոսյանը, 24-ամյա Նորիկ Միրզոյանը, 19-ամյա Դավիթ Մելոյանը, 24-ամյա Էդգար Փափազյանը և 23-ամյա Գոռ Ռաֆայելյանը 2-րդ հարկում գտնվող 1-ին բաժանմունքի իրենց հիվանդասենյակի ջահը կոտրել են, պատռել բարձերը և տակնուվրա արել հիվանդասենյակը:
Ավելի մանրամասն shamshyan.com-ում