Կոթիի բննակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը սահմանում…
Այսօր ժամը 15։00-ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում.. Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին։