Ասպիրինի օգտագործման այլընտրանքային տարբերակներ, որոնց մասին քչերը գիտեն

Սալիցիլաթթուն դարեր ի վեր օգտագործվել է որպես ցավազրկող, բորբոքումներն ու սրիտի հիվանդությունները բուժող, ինչպես նաև թրոմբների առաջացումը կանխող միջոց: Ներկայում այս նյութը ասպիրինի հիմնական բաղադրիչն է, որը շատ տարածված ու արդյունավետ դեղամիջոց է: Սակայն քչերը գիտեն, որ ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն ցավը մեղմելու համար:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ասպիրինի օգտագործման 9 այլընտրանքային տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն.

 

1.      Օգնում է միջատների խայթածի դեպքում

 

Միջատների խայթածից առաջացած բորբոքումից ու քորից կարելի է ազատվել հասարակ ասպիրինի օգնությամբ: Հարկավոր է պարզապես տրորել ասպիրինի 1 դեղահաբը, խառնել այն մի փոքր ջրին և ստացված մածուկը քսել ախտահարված հատվածին:

 

2.      Օգնում է ազատվել բշտիկներից

 

Անհրաժեշտ է փշրել դեղահաբը, ավելացնել մի փոքր ջուր, ստացված մածուկը քսել ախտահարված մաշկին, թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ ջրով ու օճառով: Այս մեթոդը կօգնի շատ արագ ազատվել կարմրածությունից և բշտիկներից:

 

3.      Երիտասարդացնում է մաշկը

 

Սապիրինն ազատում է կարմրությունից, այտուցվածությունից, ակնեից, ինչպես նաև մաշկի մահացած բջիջներից և յուղոտությունից: Հարկավոր է ասպիրինի 5 դեղահաբը փշրել, ավելացնել ¼ բաժակ ջուր և մի թեյի գդալ մեղր: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քսել մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այս դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է ազատվել մաշկային գրեթե բոլոր խնդիրներից և զգալիորեն երիտասարդացնել մաշկը:

 

4.      Բուժում է կոշտուկները

 

Ասպիրինի 5 դեղահաբը մանրացնել, ավելացնել կիտրոնի հյութ և կես թեյի գդալ մեղր, լավ խառնել և ստացված մածուկը քսել ոտքերի վրա առաջացած կոշտուկներին: Մածուկը քսելուց հետո հարկավոր է ոտքերը փաթաթել տաք սրբիչով, ամրացնել պոլիէթիլենային թաղանթով և թողնել 10 րոպե:

 

5.      Ազատում է թեփից

 

Ասպիրինի 2 դեղահաբը փշրել, ավելացնել շամպունին և մի քանի րոպե անց սովորականի նման լվանալ վարսերը: Սա կօգնի ազատվել թեփից և կանխել դրա հետագա առաջացումը:

 

6.      Հեռացնում է հագուստի վրա մնացած քրտինքի հետքերը

 

Հարկավոր է փշրել 2 հաբը, լուծել դրանք կես բաժակ ջրում, այնուհետև թրջել հագուստն այդ լուծույթով և թողնել մի քանի ժամ:

 

7.      Վերականգնում է վարսերի գույնը

 

Քլորացված ջուրը վնասում է վարսերը, սակայն ասպիրինը կօգնի վերադարձնել դրանց փայլն ու փարթամությունը: Հարկավոր է մի բաժակ գոլ ջրում լուծել 6-8 դեղահաբը, այնուհետև ստացված լուծույթը քսել վարսերին և թողնել 10-15 րոպե:

 

8.      Մաքրում է սպասքը ճարպից

 

Կարելի է փշրել ասպիրինի մի քանի դեղահաբը, ավելացնել մի փոքր ջուր , այնուհետև ստացված մածուկն օգտագործել սպասքը մաքրելու համար:

 

9.      Օգնում է պահպանել ծաղիկների թարմությունը

 

Ծաղիկների թարմությունը պահպանելու համար պարզապես անհրաժեշտ է ասպիրինի փշրած դեղահաբն ավելացնել այն ջրին, որով ջրվում է բույսը:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Like this post? Please share to your friends:
Lascia un commento