Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր բացահայտումներ Ալիևների մասին (լուսանկարներ)…
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մազութոդ բռնապետը տոնում էր իր 57-րդ տարեդարձը… Ամբողջ օրն ալիևյան ԶԼՄ-ները մանրամասն հաղորդում էին, թե ովքեր են շնորհավորել ալամ աշխարհի ամենալավ նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ… Ինչպես միշտ նույն դեմքերն էին՝ Պուտին, Լուկաշենկո, Նազարբաև, Էրդողան և դրանց «համադասարանցիները»…
Զարմանալիորեն, Իլհամ բաբայի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն այս անգամ գերադասեցին ավելի զուսպ ներկայացնել Իլհամի կենսագրությունը՝ միայն մեջբերելով այն տարեթվերը, թե երբ է վերջինս ընտրվել, իսկ հետագայում մի քանի անգամ վերընտրվել ապշերոնյան սուլթանության նախագահ… Սակայն տոնը տոն չէր լինի, եթե օրվա վերջում իր ուրույն շնորհավորանքով հանդես չգար Ադրբեջանի արքայադուստրը՝ Իլհամ և Մեհրիբան Ալիևների «ստեղծագործություն» համարվող Լեյլա Ալիևան… Բոլորին հայտնի «Да»-«Да»-«Да» Լեյլան իր հայրիկի ծննդյան տարեդարձի միջոցառումից ենթատեքստային լուսանակրներ է հրապարակել իր instagram-ի էջում և նոր բացահայտումներ արել իրենց ընտանիքի մասին… Այսպես, Լեյլա Ալիևան բոլորի և հատկապես ռուսաստանցիների համար բացահայտեց, թե իրենց ամենաճանաչված հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն ումից է ընդօրինակել կարմիր գուլպաներ հագնելը… Այո՛, չսխալվեցիք… Պարոն Պոզներն ընդօրինակել է Իլհամ Ալիևին, ով դեռ 45 տարի առաջ էր կարմիր գուլպաներ հագնում… Լեյլան նաև մի լուսանկար է հրապարակել, որտեղ իր պատանյակ հայրիկը և դասալիք պապիկը շան հետ են նկարված… Այսպիսով` Պուտինը, Օբաման և այլ շնասեր նախագահներ և առաջնորդներ դեռ շատ «փոքրիկ» են եղել, երբ Լեյլայի հայրիկը շուն էր պահում… Իլհամ բաբայի ծննդյան տարեդարձի լուսանկարներից նաև պարզ է դառնում, որ Իլհամ բաբան տարրական «подкаблучник» է… Նրա տարեդարձին ներկա են միայն կնոջ բարեկամները՝ հանրաճանաչ աները՝ օլիգարխ Արիֆ Փաշաևը, և կնոջ բարեկամներից ոմանք… Իլհամի հարազատ քույրը, նրա որդին, ինչպես նաև հայրական կողմից որևէ մեկը ներկա չեն գտնվել… Չնայած` Ադրբեջանում բոլորը գիտեն երկրի փոխնախագահ Մեհրիբանի բացասական վերաբերմունքը երկրի նախագահ Իլհամի բարեկամների նկատմամբ… Ամենահուզիչը ապշերոնյան բռնապետի «սրտաձև 7 մոմանոց տորթիկն» էր… Արդեն որևրրորդ անգամ է` Ալիևների ընտանիքն ապացուցում է, որ նրանք որևէ կապ չունեն իսլամի հետ… Չի կարող մահմեդական երկրի ղեկավարը Սուրբ Ծննդյան տոնածառ դնել տանը և դա հրապարակել… Դա արվում է «մոդային» տուրք տալով, որը զավեշտալի շիա մահմեդական Ադրբեջանում… Ի դեպ,այս անգամ լուսանկարներում չկա Ալիևների որդին՝ Իլհամչիկը… Լեյլան նրան հատուկ չի լուսանկարել և այն հրապարակել, որպեսզի սեփական մկկացող հասարակությանը համոզի, որ իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը «ասկյարություն» է անում և տանը չէ… Համոզված եմ, որ Իլհամչիկը տարեդարձի ժամանակ լուսանկարներում «անմահացածներից» մի քանի մետր այն կողմ էր…
Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞սկ այդ «տորթիկը» բոլորով են կերել…
Ի դեպ, Ալիևների տան տոնածառի դիզայնն արդեն 3 տարի էլ չի փոխվում… Երևում է` հեղափոխություն անող չկա…»: