Իսկ մարդասպան ռոբը, Սիրուշոյի համար ինչ պետք է լիներ, իհարկե հոգատար պապա, որը իրենց ընտանիքում եղել է՝ միակ տղամարդը, որի դեմ խաղ չկար։ (Ինչ պետք է հիշեր Սիրուշոն սկեսրայր-պապայի ղեկավարած տարիների մասին, որ ինքը ընդամենը երեխա է եղել)։ Ու միակ տղամարդը հայտարարեց, որ Հայաստանում իրենից բացի ուրիշ տղամարդ չկա։ Իհարկե չկար, որովհետեւ նրա արյան գույնը մյուս հայ տղամարդկանցից խիստ տարբերվում էր։
Սիրուշոյի դեմ համոզված եմ, որ ժողովուրդը ոչինչ չունի, անգամ, որպես երգչուհի ես կարծիք ունենալ չեմ կարող, իսկ այ իր սկեսրայր-պապայի մասին բան ասող երգչուհուն թվացել է, ինքը այնքան հարգանք ու պատիվ է վայելում հանրության շրջանում, որ իր պապայի մասին գրած դիֆերարաբները կընդունվի, որպես մի պարզ ճշմարտություն։ Ու այս ընթացքում շատ քչերն են, որ խոսում են այն անմեղ սպանվածների մասին, որոնց ծնողները ողջ են, իսկ զավակները՝ սպանված։ Իսկ Սիրուշոն կարող է նայել այդ մարդկանց աչքերին, եւ ինչ կարող է նրանց համար «երգել»։ Իսկ մեր կորցրած գարունների մասին?